ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վեհափառը Բեռնին հորդորում է բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը

Վեհափառը Բեռնին հորդորում է բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը
19.02.2014 | 17:51

ՆՍՕՏՏ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի անցած տարվա դեկտեմբերի 17-ին կայացրած վճռի առիթով: Վեհափառը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերին` «հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար»: «Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը, մասնավորապես արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ իրենց դիրքորոշումն արտահայտել Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:
Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ եկեղեցիներին «իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի», ինչպես նաև Կաթոլիկ եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ